Այսօրվա ասուլիսին Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերճյանը հայտնել է, որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության 2011 թվականի տվյալների՝ ՀՀ-ում գրանցված է 3 893 թմրամոլ։ «Բացի պաշտոնական տվյալներից, Հայաստանում կա 12 700՝ ներերակային և 21 000 կանեփ օգտագործող թմրամոլ: Հայաստանում ունենք սարսափելի աճ, ամեն տարի 50%-ով ավելանում է թմրամոլների թիվը։ Սակայն, Հայաստանի վիճակը՝ հարևան երկրների հետ համեմատած, ամենաբարենպաստն է։ Օրինակ՝ Իրանում թմրամոլների ընդհանուր թիվը հասնում է 25 մլն-ի»,-ասել է բանախոսը։
Նա նաև նշել է, որ Հայաստանում ամենաշատն օգտագործում են ափիոն և կանեփ:
Նարկոլոգ. «Հայաստանում ունենք թմրամոլության սարսափելի աճ»

7or.am