Լրահոս

03.12.2012 18:56


ՊԿՊ–ների աճուրդ՝ 1 մլրդ 200 մլն դրամ ծավալով

ՊԿՊ–ների աճուրդ՝  1 մլրդ 200 մլն դրամ ծավալով

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5202C130 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 200 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 200 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 082 615 029 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.7236 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.0300 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը