Լրահոս

03.12.2012 12:36


Լևոն Զուրաբյան. «Մեծամասնության առաջարկն ընդունում ենք որպես հանրության առջև տրված երաշխիք»

Լևոն Զուրաբյան. «Մեծամասնության առաջարկն ընդունում ենք որպես հանրության առջև տրված երաշխիք»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր տեղի է ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որում որոշվել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր  հանձնաժողովի ստեղծումը հետաձգել մեկ տարով, որպեսզի մինչ նախագահական ընտրություններ հարցը չքաղաքականացվի։ 

 ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նիստի ժամանակ ընդգծել է, որ մեծամասնության այս առաջարկն ընդունում են որպես հանրության առջև տրված երաշխիք, բայց եթե իրենք այդ ընթացքում զգան, որ մեծամասնությունը խախատում է իր խոստումը, ապա օգտվելով կանոնակարգ օրենքից՝ ժամանակավոր այդ հանձնաժողովի ստեղծման մասին հարցը ԱԺ օրակարգում կդնեն արտահերթ։

Զուրաբյանի այս հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

–Ընդդիմությունն այնպիսի տպավորություն է ուզում ստեղծել, թե մեծամասնությունը չի ուզում, որ բացահայտվեն մարտի 1-2–ի դեպքերը։ Ուզում եմ ասել, որ մենք կողմ ենք, որ այդ դեպքերը բացահայտվեն մինչև վերջ, և մենք ձեռնամուխ ենք լինելու այս խնդիրների լուծմանը,–ասել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը