Քաղաքական

03.12.2012 12:19


Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կքննարկվի նախագահական ընտրություններից հետո

Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը կքննարկվի նախագահական ընտրություններից հետո

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է հետաձգել ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունը:

Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողով ձևավորելու հարցը պատրաստ է ընդունել միայն նախագահական ընտրություններից հետո:  Հարությունյանը նշել է, որ եթե հարցը դրվի քվեարկության այսօր, ապա ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները կմերժեն այն: Բացի այդ, նա առաջարկել է նախագծում փոխել երեք հիմնավորումներ, որոնցում, նրա համոզմամբ, քաղաքական հարցադրում կա: «Եթե հարցը դնենք նախագահական ընտրություններից հետո, և երեք առաջարկությունը փոփոխվի` մենք կողմ ենք քվեարկելու։ Հիմա, առաջարկում ենք հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով, և խնդրին անդրադառնանք ընտրություններից հետո»,–ասել է նա:

Նախագծի հեղինակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ընդունել է մեծամասնության առաջարկը, քանի որ, միևնույնն է, «այն հիմա մերժվելու էր»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը