Լրահոս

03.12.2012 11:07


Պաղեստինն այլևս իրավասու է դատի տալ Իսրայելին. Արցախը ևս պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Պաղեստինն այլևս իրավասու է դատի տալ Իսրայելին. Արցախը ևս պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Պաղեստինի ժողովրդին՝ տասնամյակներ շարունակ ծավալած ազգային-ազատագրական պայքարի առաջին մեծ հաջողության համար: ՄԱԿ-ի դիտորդ-պետության կարգավիճակը, իհարկե չարդարացրեց այն սպասումները, որն ուներ առաջադեմ մարդկությունը, երբ սատարում էր պաղեստինյան ազատամարտին, բայց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձեւակերպումները վերջնական հաջողության համար լիցքեր են հաղորդում:

Ամենաբարձր միջազգային մակարդակում վերահաստատվում է պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու 1967թ.-ից օկուպացված պաղեստինյան տարածքներում Պաղեստին պետության անկախությունը:

Իհարկե, սա Իսրայելին եւ այս երկրի համախոհ պետություններին զայրացրել է, որոնք «ապակառուցողական բանաձեւ» են որակել այս քայլը՝ հոխորտալով, թե բանաձեւը նոր խոչընդոտներ կառաջացնի խաղաղության ճանապարհին: Բայց Պաղեստինը ոչ միայն հնարավորություն է ստացել հասնել իրական խաղաղության, այլեւ՝ հնարավորություն է ձեռք բերել Իսրայելի նկատմամբ միջազգային տրիբունաներում հայցեր ներկայացնելու՝ ռազմական հանցագործությունների վերաբերյալ: Ահա թե ինչն է հուզում պաշտոնական Թել Ավիվին եւ հրեամետ պետություններին:

Ողջունելով Պաղեստինի ՄԱԿ-ում դիտորդ-պետության կարգավիճակը, շեշտենք, որ սա լուրջ հաղթանակ է այս խառնափնթոր միջազգային իրավիճակում, երբ միջազգային երկակի վաշխառուական ստանդարտները Կոսովոն բառի բուն իմաստով պոկել են իր մայր հող Սերբիայից ու դարձրել անկախ երկիր, երբ մահմեդական ու քրիստոնեական պետական բաժանումների է ենթարկվել Սոմալին, երբ բուն հայկական ազատագրված տարածք Արցախի անկախությունն ավելի քան 20 տարի չի ճանաչվում, որն ինքնորոշվելով մի կերպ փրկվել է հերթական թյուրքական ցեղասպանությունից…

Հետեւելով Պաղեստինի հաղթական այս օրինակին, Հայ Արիական Միաբանությունը Արցախի իշխանություններին, նախագահ Բակո Սահակյանին կոչ է անում Պաղեստինի վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբբասի օրինակով ՄԱԿ-ին լիիրավ անդամակցելու վերաբերյալ հայց ներկայացնել՝ Արցախ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը Անվտանգության խորհրդի օրակարգ մտցնելով: Հատկապես, որ պատմական, քաղաքական, իրավական, թե բարոյական տեսանկյուններից Արցախը ունի մասոնա-բոլշեւիկյան ծրագրով արհեստական ստեղծված Ադրբեջան պետությունից ազատվելու իրավունք, որը աշխարհի քարտեզին հայտնվել է միայն 1918թ.-ին:

Չնայած հայ արիները որպես համահայկական քաղաքական ուժ ճանաչել են ավելի քան 20 տարի առաջ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման երկկողմանի որոշումը, եւ Արցախ-ԼՂՀ-ն համարում են Հայաստանի 12-րդ մարզը, այնուամենայնիվ միջազգային երկակի վտանգավոր մտածողությունից ու խնդիրներից խուսափելու համար ՄԱԿ-ին դիմելու ճանապարհը ելք են համարում:

Այս դեպքում հնարավոր է ճշտել նաեւ հայությանը բարեկամ երկրներն ու ազգերը, որոնք կսատարեն արդարության վերականգնումը, այդ թվում՝ այնպիսի ռազմավարական գործընկեր-պետությունների կողմից, ինչպիսին Ռուսաստանն է, որ միայնակ ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, բայց անտեսում է Արցախի խնդիրը:

Չնայած Իսրայելում անկախության օրը նշում են ապրիլի 26-ին, երբ 1948թ. արաբական երկրների հարձակումից հետո Իսրայելն իր անկախությունը հաստատեց 6-օրյա պատերազմից հետո, բայց հիրավի պատմական եւ տրամաբանական է, որ Պաղեստինը ՄԱԿ-ում անկախ պետության կարգավիճակ է ստանում նոյեմբերի 29-ին, որը 1947թ. ճիշտ նույն օրն է, երբ Պաղեստինը բաժանվեց հրեական ու արաբական պետությունների եւ հրեական հատվածի փաստաթղթում գրվեց հրեական պետության տարածք: Եվ Իսրայելն առ այսօր չի ճանաչվել արաբական երկրների կողմից, քանի որ հիշյալ պատերազմից հետո խախտեց ՄԱԿ-ի նախորոշած սահմանները, ինչի համար դեռ ՄԱԿ-ի համապատասխան վերաբերմունքին չի արժանացել:

Հայաստանի եւ Արցախի իշխանություններին կոչ ենք անում՝

1. Ճանաչել Պաղեստինի կարգավիճակը եւ պաշտոնական հարաբերություններ հաստատել այդ անկախ պետության հետ:

2. Երեւանում ստեղծել չճանաչված պետությունների համաշխարհային կենտրոն, որտեղ կմիավորվեն չճանաչված երկրների ներկայացուցիչները եւ համատեղ ուժերով կպայքարեն իրենց իրավունքների պաշտպանության ու միջազգային ճանաչման արժանանալու համար:

Հայ Արիական Միաբանություն

Այս խորագրի վերջին նյութերը