Այսօր մեկնարկելու է հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի հերթական քառօրյան։ ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 12 հարց և 2 միջազգային պայմանագիր: ԱԺ դեկտեմբերի 3-6-ի չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 83 հարց, այդ թվում` 23 միջազգային պայմանագիր:
Դեկտեմբերի 3-ին տեղի կունենան նաև ԱԺ մի շարք մշտական հանձնաժողովների նիստեր, որոնցում քննարկված նախագծերը նույնպես կարող են ներառվել օրակարգերում:
Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և դեկտեմբերի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ դեկտեմբերի 3-ի նիստում:
Այսօր կմեկնարկի ԱԺ–ի հերթական քառօրյան

7or.am