Նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու
Դեկտեմբերի մեկին ԱԺՄ գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Օրակարգում ներկա քաղաքական իրավիճակի քննարկումն էր կապված առաջիկայում սպասվող ՀՀ նախագահական ընտրությունների հետ և ԱԺՄ կուսակցության դիրքորոշումը: Նիստը բացեց ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Նա ներկայացրեց Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքական պատկերը, վերլուծեց սպասվող զարգացումներն, հայտնեց իր դիքորոշումը և հորդորեց ԱԺՄ անդամներին ներկայացնել իրենց կարծիքները և առաջարկությունները: Որոշում ընդունվեց, որ 2013 թ ՀՀ նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու: Կառույցների ղեկավարները ներկայացրեցին իրենց մարզերի բնակչության կարծիքները սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Խորհուրդը մանրամասն քննարկեց հնարավոր քաղաքական զարգացումները, որոշում ընդունվեց 2013թ հունվարին հրավիրել խորհրդի ընդլայնված նիստ, հստակեցնելու ԱԺՄ դիրքորոշումը կապված նախագահական ընտրությունների հետ:
Նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու