ՆԺԿ ժողովն Արամ Կարապետյանին առաջարկել է իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնել միանձնյա
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նորժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները:
Քննարկման առանցքային թեմայի` առաջիկա նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության խնդրի քաղաքական, հասարակական և սոցիալական ասպեկտները հանգամանալից ներկայացնելուց հետո, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ներկաներին առաջարկել է կարծիքներ հնչեցնել այդ ընտրությունների նկատմամբ հասարակության շրջանում առկա ակնկալիքների մասին: Ներկաների ճնշող մեծամասնությունը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում տիրող վայրի անօրինականության մթնոլորտում ընտրություններով որևէ վիճակ փոխելն ուղղակի անհնար է դարձել, իսկ հասարակության մեջ գերիշխում են նախահեղափոխական տրամադրությունները:
Ժողովը միաձայն առաջարկել է, որ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնի միանձնյա` ելնելով առաջիկա քաղաքական զարգացումներից:
ՆԺԿ ժողովն Արամ Կարապետյանին առաջարկել է իր թեկնածության առաջադրման հարցի մասին որոշումը կայացնել միանձնյա
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը: Հանդիպման մասնակիցների թվում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավարները: