Քաղաքական

03.12.2012 10:07


Կիրակնօրյա ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել

Կիրակնօրյա ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել

Երեկ Երևանի Ավան համայքնում և Գյումիրում տեղի ունեցած մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշ է գրանցվել։ Մասնավորապես, Ավանի թիվ 1 ընտրատարածքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների  36,82%–ը, իսկ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում՝ 31,07%–ը։

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել էին ՀՀԿ–ական Ռոբերտ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը և ինքնաառաջադրված Էդուարդ Պետրոսյանը:

Թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել էին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Սովռանո» ընկերության տնօրեն, ՀՀԿ–ական Արման Սահակյանը և ՀՀՇ–ական Մուրադ Գրիգորյանը:

Ըստ նախնական տվյալների՝ երկու ընտրատարածքներում էլ հաղթել են ՀՀԿ–ական թեկնածուները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը