Լրահոս

02.12.2012 10:30


Կոնգոյում վթարի ենթարկված ինքնաթիռի զոհված անձնակազմի հայ անդամների անունները

Կոնգոյում վթարի ենթարկված ինքնաթիռի զոհված անձնակազմի հայ անդամների անունները

Ինչպես տեղեկացրել էինք, Կոնգոյում վթարի ենթարկված Իլ-76 բեռնատար ինքնաթիռի անձնակազմի 7 անդամներից 5–ը Հայաստանի քաղաքացիներ էին, ովքեր պայմանագրային հիմունքներով էին աշխատում: Արդեն հայտնի է դարձել նրանց անունները։ Եգիպտոսում ՀՀ դեսպանության խնդրանքով Կոնգոյի Հանրապետությունում ՌԴ–ի դեսպանությունից ստացվել է հետևյալ  տեղեկատվությունը.

30.11.2012թ. ժ. 19:00–ի մոտակայքում Կոնգոյի Հանրապետության Բրազավիլ
մայրաքաղաքի «Մայա-Մայա» օդանանավակայանից 500 մ հեռավորության վրա վթարի է ենթարկվել հայկական «Ռիջ Էյրվեյզ» ընկերության ԻԼ-76 ինքնաթիռը, որն
իրականցնում էր տեղական «Աէրոսերվիս» ընկերության բեռների տեղափոխումը:

Վթարից զոհվել են անձնակազմի բոլոր 7 անդամները, որոնցից 5-ը
ՀՀ քաղաքացիներ են:

Վարազդատ Բալասանյան – Օդանավի հրամանատար, ծն.10.10.1949 թ.
Արա Թովմասյան
Թադևոս Հովհաննեսյան
Անդրանիկ Գևորգյան 
Ավետյան Էդգար- օպերատոր, ծն. 27.10.1989թ.

Վթարի պատճառները պարզելու նպատակով Կոնգոյի իշխանությունները քննություն են սկսել:

Այս խորագրի վերջին նյութերը