Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989թ. դեկտեմբերի 1–ին որոշում են կայացրել Հայկական ԽՍՀ–ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Սույն որոշման համաձայն՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20–ի և հուլիսի 12-ի նստաշրջանում, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր–ներկայացուցիչների 1989թ. օգոստոսի 16–ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19–ի նիստի որոշումներում:
Որոշմամբ ԼՂՀ բնակչության վրա տարածվել է ՀՀ քաղաքացիության իրավունքները, իրականացվել է տնտեսական համակարգերի միաձուլում:
ՀԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը ընդգրկվել է մեր պետականության հիմնարար փաստաթղթում՝ 1990թ. օգոստոսի 23–ի Անկախության մասին հռչակագրում և Հռչակագրի միջոցով անուղղակիորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրության նախաբանում:
1989թ. այս օրը Արցախը վերամիավորվեց Հայաստանին

7or.am