Նոյեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ճանապարհային ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1978թ. ծնված Անահիտ Պ.-ն և 2005թ. ծնված Արմեն Ք.-ն:
Անահիտ Պ.-ն հայտնել է, որ ժամը 4։00-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Շինարարներ փողոցում վրաերթի է ենթարկել իրենց և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու, վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Վրաերթի է ենթարկել և դիմել փախուստի