Ինչպես հայտնի է, Իրանի նախագահական ընտրություններից հետո այդ երկրում բողոքի ալիք է բարձրացել։ Կան նաև զոհեր։
Սակայն, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, իրականում բողոքի գործողությունները ոչ թե բուն նախագահական ընտրությունների արդյունքների հետ են կապված, այլ Իրանին ներսից քայքայելու՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկության։
«Հրահրողներն ամերիկացիներն են, իրականացնողներն էլ՝ ադրբեջանցիները»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի համաձայնության երբեք չէր համարձակվի ապակայունացնող գործողություններ իրականացնել Իրանում։ Նման խիզախություն չէր ունենա նաև Թուրքիան։ Այլ հարց է, որ վերջինը կարող է որպես տարանցիկ ճանապարհ օգտագործվել։
Ս. Շաքարյանցը համոզված է, որ իրականում Մահմուդ Ահմադինեջադն ընտրություններում հաղթել է, քանի որ, բացի Հյուսիսային Իրանի՝ մեծամասամբ ադրբեջանաբնակ շրջաններից, որտեղի բնակիչները քվերակել են ընտրություններում պարտություն կրած թեկնածու Միր-ՀոսեյնՄուսավիի օգտին, մյուս բոլոր նահանգների և Թեհրանի ընտրողների մեծ մասն իրենց քվեն տվել են Ահմադինեջադի օգտին։ Ավելին, քաղաքագետը կարծում է, որ Թեհրանի փողոցներ կարող են դուրս գալ նաև Ահմադինեջադի կողմնակիցները, որոնց թվաքանակն ավելի մեծ կլինի։ Նրանք համամուսուլմանական միասնակության կոչ կանեն, Իրանի բնակչությանը կապացուցեն, որ ներքին խժդժությունները դրսի ուժերի ձեռքի գործն են, իսկ դրանք իրականցնողները՝ դավաճաններ։ Իրանի բողոքական զանգվածը պետք է համոզվի, որ դրսի ուժերի համար աշխատել չի կարելի։ Եվ, փաստորեն, թավշյա հեղափոխության այս փորձը հակաամերիկյան նոր ալիք կբարձրացնի Իրանում։
«Հեղաշրջման ամերիկյան հերթական այս ծրագիրը կձախոխղվի»,- համոզված է քաղաքագետը, ում խոսքերով՝ Իրանում կրքերը մեկ շաբաթից կհանդարտվեն, իսկ ահա արդեն մեկ ամսվա ընթացքում իրավիճակն ամբողջությամբ կկայունանա։
Ո՞վ է Իրանի խժդժությունների հիմնական պատվիրատուն
Ինչպես հայտնի է, Իրանի նախագահական ընտրություններից հետո այդ երկրում բողոքի ալիք է բարձրացել։ Կան նաև զոհեր։
Սակայն, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով, իրականում բողոքի գործողությունները ոչ թե բուն նախագահական ընտրությունների արդյունքների հետ են կապված, այլ Իրանին ներսից քայքայելու՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկության։
«Հրահրողներն ամերիկացիներն են, իրականացնողներն էլ՝ ադրբեջանցիները»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի համաձայնության երբեք չէր համարձակվի ապակայունացնող գործողություններ իրականացնել Իրանում։ Նման խիզախություն չէր ունենա նաև Թուրքիան։ Այլ հարց է, որ վերջինը կարող է որպես տարանցիկ ճանապարհ օգտագործվել։
Ս. Շաքարյանցը համոզված է, որ իրականում Մահմուդ Ահմադինեջադն ընտրություններում հաղթել է, քանի որ, բացի Հյուսիսային Իրանի՝ մեծամասամբ ադրբեջանաբնակ շրջաններից, որտեղի բնակիչները քվերակել են ընտրություններում պարտություն կրած թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի օգտին, մյուս բոլոր նահանգների և Թեհրանի ընտրողների մեծ մասն իրենց քվեն տվել են Ահմադինեջադի օգտին։ Ավելին, քաղաքագետը կարծում է, որ Թեհրանի փողոցներ կարող են դուրս գալ նաև Ահմադինեջադի կողմնակիցները, որոնց թվաքանակն ավելի մեծ կլինի։ Նրանք համամուսուլմանական միասնակության կոչ կանեն, Իրանի բնակչությանը կապացուցեն, որ ներքին խժդժությունները դրսի ուժերի ձեռքի գործն են, իսկ դրանք իրականցնողները՝ դավաճաններ։ Իրանի բողոքական զանգվածը պետք է համոզվի, որ դրսի ուժերի համար աշխատել չի կարելի։ Եվ, փաստորեն, թավշյա հեղափոխության այս փորձը հակաամերիկյան նոր ալիք կբարձրացնի Իրանում։
«Հեղաշրջման ամերիկյան հերթական այս ծրագիրը կձախոխղվի»,- համոզված է քաղաքագետը, ում խոսքերով՝ Իրանում կրքերը մեկ շաբաթից կհանդարտվեն, իսկ ահա արդեն մեկ ամսվա ընթացքում իրավիճակն ամբողջությամբ կկայունանա։
Արեգնազ Մանուկյան