Կայացել է Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարների հանդիպումը
Դեկտեմբերի 1-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեի հանդիպումը:
Հանդիպմանը նախարարները կարևորեցին երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, քննարկեցին նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության զարգացման, առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, հումանիտար և մշակութային փոխանակումներին առնչվող հարցեր:
Զրույցի ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: