Լրահոս

01.12.2012 10:41


Մամուլ. Ստեփան Դեմիրճյանը կրկին կվիրահատվի

Մամուլ. Ստեփան Դեմիրճյանը կրկին կվիրահատվի

«Հրապարակ»–ը գրում է, որ ՀԺԿ նախագահ, Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակն անկայուն է: Նա արդեն մեկ վիրահատության ենթարկվել է և առաջիկայում ևս մեկը կտանի: Մոտ ժամանակներս ՀԺԿ առաջնորդը կմեկնի արտասահման, ամենայն հավանականությամբ` Գերմանիա:

Թեև խոսվում է, որ երկրորդ վիրահատությանը Դեմիրճյանը ենթարկվելու է հենց Գերմանիայում, սակայն ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը թերթի հետ զրույցում ասել է, որ Դեմիրճյանի առողջական վիճակը նորմալ է, վիրահատությունը կարվի Հայաստանում, իսկ արտերկիր մեկնում է պարզապես ստուգման նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը