Լրահոս

01.12.2012 10:27


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը
Նոյեմբերի 28-ին www.tert.am էլեկտրոնային կայքում հրապարակված «Ընտրացուցակներում կան մարդիկ, ովքեր երկար տարիներ Հայաստանում չեն» վերնագրով հոդվածում թիվ 1 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, թե «Ռուբինյանց փողոցում տարիներ շարունակ գրանցված է մնում մի մարդ, ում նույնիսկ տան բնակիչները չեն ճանաչում»:  
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը հոդվածում հրապարակված անձի ինքնությունը և հաշվառման հասցեն պարզելու նպատակով հետախոսազրույց է ունեցել Ստյոպա Սաֆարյանի հետ: Վերջինիս հայտնել է, որ տեղեկությունը վերաբերում է Երևան քաղաքի Ռուբինյանց 27/4 շենքի բնակարան 24 հասցեում հաշվառված Վազգեն Գուրգենի Բալասյանին: 
Միանգամից ասենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Վ. Բալասյանը Ռուբինյանց 27/4 շենքի բնակարան 24 հասցեում հաշվառված է 1998 թվականից: Նույն հասցեի բնակիչ Գոհար Վանիկի Նիկոլյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում վերջինս հայտնել է,  որ Վ. Բալասյանին ճանաչում են և նշված բնակարանում հաշվառվել է իրենց գրավոր համաձայնությամբ: Ըստ Գ. Նիկոլյանի՝ Վ. Բալասյանին հաշվառումից հանելու վերաբերյալ երբևէ գրավոր դիմում չի ներկայացվել:
Նշված հարցի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով:
Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ սեփականատերն իրավունք ունի գրավոր դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածությունում հաշվառված և բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի: 
    
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը