Լրահոս

01.12.2012 09:15


Խոշոր ավտովթար Վանաձորում

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 21:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 70 հասցեում միմյանց են բախվել BMW մակնիշի 33 SV 508, «Վան» տաքսի ծառայության kia rio մակնիշի 1591 համարանիշի մարդատար և ISUZU մակնիշի 853 OO 64 համարանիշի բեռնատար մեքենաները: Ավտովթարի հետևանքով Վանաձորի բժշակական կենտրոն են տեղափոխվել «Վան» տաքսի ծառայության մեքենայի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 55-ամյա Սուրեն Առաքելյանը և ուղևորներ Կամո Բորյանն ու Քրիստինե Մելքոնյանը: Վերջինս հղի է, և նրան անմիջապես տեղափոխել են ծննդատուն: Ոստիկանները փորձում են պարզել BMW և ISUZU մակնիշի մեքենաների վարորդների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը