Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը
«Վզգլյադ»–ի փոխամցմամբ՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքը։ Նոյեմբերի 29-ին օդանավակայանը թռիչքների չէր ընդունում ապստամբների կողմից Սիրիայի մայրաքաղաք տանող մայրուղու արգելափակման պատճառով։
«Հինգշաբթի մենք հեռագիր ենք ուղարկել օտարերկյա ընկերություններին, որոնք աշխատում են սիրիական SyrianAir ավիաընկերության հետ, որպեսզի տեղեկացնենք նրանց օդանավակայան տանող մայրուղու իրավիճակի մասին։ Այսօր, երբ հատուկ ծառայություններն անվտանգ են դարձրել ճանապարհը, մենք նոր հեռագիր ենք ուղարկել նրանց՝ տեղեկացնելով, որ անվտանգությունը վերականգնված է»,- հաղորդում են օդանավակայանից։