Ճապոնիայի վարչապետը հետաձգել է իր այցը Ռուսաստան` Պուտինի վատառողջության պատճառով
Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդան հետաձգել է դեկտեմբերին ծրագրված իր այցը Ռուսաստան` պատճառաբանելով այն ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի վատառողջ լինելու հանգամանքով։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում արդեն շրջանառվել էր լուրը, թե Պուտինը մեջքի վնասվածք է ստացել և նույնիսկ վիրահատության կարիք ունի: Առաջինը Պուտինի վնասվածքի մասին նոյեմբերի 27-ին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հայտարարել է, որ վնասվածքի պատճառով ՌԴ նախագահը նույնիսկ հրաժարվել է հոկեյ խաղալուց, քանի որ ավելի վաղ ձյուդոյի պարապունքների ժամանակ վնասել է մեջքը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինի առողջական վիճակը լավ է, իսկ մեջքի հետ խնդիրը ընդամենը հասարակ սպորտային վնասվածք է: