Լրահոս

30.11.2012 15:26


Օբամայի պատիվին ձուկ են անվանել

Օբամայի պատիվին ձուկ են անվանել

Ամերիկյան գիտնականները ձկան նոր տեսակ են հայտնաբերել և որոշել են այն անվանել ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի:  Այսուհետ նորագյուտ ձուկը, որը պատկանում է պերկեսյան ընտանիքին և ապրում է Հյուսիսային Ամերիկայի քաղցրահամ գետերում ու հոսանքներում, կրելու է «Etheostoma obama» անունը: Գիտնականներն իրենց որոշումը բացատրում են այն հանգամանքով, որ այդպիսով ցանկացել են Բարաք Օբամային շնորհակալություն հայտնել շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գործողությունների համար: Գիտնականներն ընդգծել են, որ Օբաման ամերիկայն առաջնորդներից առաջինն է, ով խոսել է բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտության մասին:

Սակայն հարկ է նշել, որ etheostoma obama-ն առաջին ձուկը չէ, որին կոչել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահների: Ավելի վաղ ձկան տեսակներ են  կոչվել Թեոդոր Ռուզվելտի,  Ջիմի Քարտերի և Բիլ Քլինթոնի պատվին, ովքեր նույնպես բնապահպանության ոլորտում տարբեր ներդրումներ են ունեցել: 

Այս խորագրի վերջին նյութերը