«Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն և երկխոսություն» խորագրով կլոր սեղան Ֆրանսիայի Սենատում
Նոյեմբերի 29-ին Ֆրանսիայի Սենատում կազմակերպվեց կլոր սեղան` «Լեռնային Ղարաբաղ. խաղաղություն եւ երկխոսություն» խորագրով:
Հանդիպմանը մասնակցեցին Ֆրանսիայի Սենատի բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ հայ-ֆրանսիական պատգամավորական բարեկամության խմբի անդամները, ֆրանսիացի սենատորներ, Սենատի պաշտոնյաներ, փորձագետներ եւ լրագրողներ:
Միջոցառումը բացեց բուլղար լրագրողուհի Ցվետանա Պասկալեւան, որն, իբրեւ ականատես, հանդես եկավ պատերազմական իրադարձությունների մասին պատմող խոսքով, որից հետո ցուցադրվեց նրա` «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում» ֆիլմը:
Այնուհետեւ ծավալվեցին քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ԼՂ հիմնախնդրի պատմական եւ աշխարհաքաղաքական ասպեկտները, առանձին խոսքերով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բերնար Ֆասիեն, ֆրանսիացի սենատորներ եւ հայ պատգամավորներ, ինչպես նաեւ պատմաբաններ ու փորձագետներ։
Կլոր սեղանի մասնակիցները կարեւորեցին Արցախի ժողովրդի անվտանգությունը, խստորեն դատապարտեցին ռազմատենչ հայտարարությունները, ընգծեցին Սաֆարովի զարհուրելի դեպքի անընդունելիությունը` ինչպես զուտ մարդկային արժեքների, այնպես էլ տարածաշրջանում փոխվստահության հաստատման տեսանկյունից։
Բանախոսներն առանձնակի շեշտեցին, որ այլընտրանք չի կարող լինել խաղաղությանը, եւ որ ներկայիս հրամայականն է հասարակություններին նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության։