Վարդան Օսկանյանի փաստաբան. «Մեզ մոտ ստալինյան սկզբունք է՝ մարդ լինի, հոդված կգտնենք»
Ինչպես տեղեկացրել ենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի պաշտպանական կողմը նրա նկատմամբ սկսված քրեական գործն ուսումնասիրելու և համապատասխան եզրակացություն կայացնելու համար դիմել է ՌԴ արդարադատության նախարարության պատվավոր աշխատակից, իրավաբանական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր Սամվել Կոչոյին, ով այս գործը թյուրմացություն և հիմնազուրկ է գնահատել։ Վարդան Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այսօր «Պոստ–սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրել է, որ ռուս առաջատար մասնագետի այս եզրակացությունը կներկայացվի նախաքննության մարմնին՝ որպես ուսումնական ձեռնարկ։
–Այս ամենն արվում է նրա համար, որ մեր իրավապահ համակարգում որոշ անձինք հանկարծ չմտածեն, որ իրենք ամենախելացին են և կարող են օրենքը մեկնաբանել այնպես, ինչպես ուզում են։ Ես նշեմ, որ Կոչոյին հեղինակել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի մեկնաբանությունները։ Իրավապահ համակարգի հետ շփում ունեցող մարդիկ հաստատ կիմանան, որ մինչ օրս էլ մեր իրավապահ համակարգը իր գնահատականները ստուգելիս ղեկավարվում է ռուսական մեկնաբանություններով։ Մենք եկել, հասել ենք իրենց համար ամենավերջին հեղինակությանը, այսինքն այդ մեկնաբանությունների հեղինակին ենք փնտրել և պարզաբանել։ Թեպետ այն ամենը, ինչ ասված է հարգելի ակադեմիկոսի եզրակացության մեջ, մեզ էլ է հայտնի։ Ուղղակի եթե մեզ չեն ընդունում, մեր խոսքը հաշվի չեն առնում, ստիպված ենք դիմել այլ հեղինակությունների և իհարկե կհրապարակենք դա։ Իրենց էլ կտրամադրենք, թող կարդան,–ասել է փաստաբանը՝ ավելացնելով, որ եթե դա էլ չօգնի, եթե մարդիկ պատրաստ են սեփական սնանկությունը հայտարարել և ստորագրել դրա տակ, դա արդեն նրանց խնդիրն է։
Նախաքննության մարմնին կտրամադրվի նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի եզրակացությունը՝ ստորագրված այդ ինստիտուտի փոխտնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր իրավաբանի կողմից։ Այդ եզարակացությունում ասվում է, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ սկսված քերական գործում հանցակազմ չկա։
–Մենք այլևս չգիտենք՝ ինչ անենք։ Էլ ո՞ւմ կանչենք, ում գերեզմանից հանենք, բերենք, որ էս մարդիկ հավատան,–կատակով ասել է Տ. Աթանեսյանը,–չե՛ն հավատա իհարկե, որովհետև ես ազատ կարող եմ ասել, որ իրենց հանձնարարված է չհավատալ և ոչ մի օբյեկտիվ կարծիքի։Մեր երկրում սա իրավական առումով իրավապահ մարմինների, այդ թվում՝ գլխավոր դատախազության համար որևէ նշանակություն չունի։ Մեր երկրում Սահամադրությունը ոչ մի նշանակություն չունի այդ մարմինների համար, էլ ուր մնաց գիտնականների կարծիքը։ Մեզ մոտ ստալինյան սկզբունք է՝ մարդ լինի, հոդված կգտնենք։ Դեռ այդ երկրում ենք ապրում, Աստված տա՝ փոխվի։
Վարդան Օսկանյանի փաստաբան. «Մեզ մոտ ստալինյան սկզբունք է՝ մարդ լինի, հոդված կգտնենք»
Ինչպես տեղեկացրել ենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի պաշտպանական կողմը նրա նկատմամբ սկսված քրեական գործն ուսումնասիրելու և համապատասխան եզրակացություն կայացնելու համար դիմել է ՌԴ արդարադատության նախարարության պատվավոր աշխատակից, իրավաբանական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր Սամվել Կոչոյին, ով այս գործը թյուրմացություն և հիմնազուրկ է գնահատել։ Վարդան Օսկանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այսօր «Պոստ–սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին տեղեկացրել է, որ ռուս առաջատար մասնագետի այս եզրակացությունը կներկայացվի նախաքննության մարմնին՝ որպես ուսումնական ձեռնարկ։
–Այս ամենն արվում է նրա համար, որ մեր իրավապահ համակարգում որոշ անձինք հանկարծ չմտածեն, որ իրենք ամենախելացին են և կարող են օրենքը մեկնաբանել այնպես, ինչպես ուզում են։ Ես նշեմ, որ Կոչոյին հեղինակել է Ռուսաստանի քրեական օրենսգրքի մեկնաբանությունները։ Իրավապահ համակարգի հետ շփում ունեցող մարդիկ հաստատ կիմանան, որ մինչ օրս էլ մեր իրավապահ համակարգը իր գնահատականները ստուգելիս ղեկավարվում է ռուսական մեկնաբանություններով։ Մենք եկել, հասել ենք իրենց համար ամենավերջին հեղինակությանը, այսինքն այդ մեկնաբանությունների հեղինակին ենք փնտրել և պարզաբանել։ Թեպետ այն ամենը, ինչ ասված է հարգելի ակադեմիկոսի եզրակացության մեջ, մեզ էլ է հայտնի։ Ուղղակի եթե մեզ չեն ընդունում, մեր խոսքը հաշվի չեն առնում, ստիպված ենք դիմել այլ հեղինակությունների և իհարկե կհրապարակենք դա։ Իրենց էլ կտրամադրենք, թող կարդան,–ասել է փաստաբանը՝ ավելացնելով, որ եթե դա էլ չօգնի, եթե մարդիկ պատրաստ են սեփական սնանկությունը հայտարարել և ստորագրել դրա տակ, դա արդեն նրանց խնդիրն է։
Նախաքննության մարմնին կտրամադրվի նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի եզրակացությունը՝ ստորագրված այդ ինստիտուտի փոխտնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր, ՌԴ վաստակավոր իրավաբանի կողմից։ Այդ եզարակացությունում ասվում է, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ սկսված քերական գործում հանցակազմ չկա։
–Մենք այլևս չգիտենք՝ ինչ անենք։ Էլ ո՞ւմ կանչենք, ում գերեզմանից հանենք, բերենք, որ էս մարդիկ հավատան,–կատակով ասել է Տ. Աթանեսյանը,–չե՛ն հավատա իհարկե, որովհետև ես ազատ կարող եմ ասել, որ իրենց հանձնարարված է չհավատալ և ոչ մի օբյեկտիվ կարծիքի։ Մեր երկրում սա իրավական առումով իրավապահ մարմինների, այդ թվում՝ գլխավոր դատախազության համար որևէ նշանակություն չունի։ Մեր երկրում Սահամադրությունը ոչ մի նշանակություն չունի այդ մարմինների համար, էլ ուր մնաց գիտնականների կարծիքը։ Մեզ մոտ ստալինյան սկզբունք է՝ մարդ լինի, հոդված կգտնենք։ Դեռ այդ երկրում ենք ապրում, Աստված տա՝ փոխվի։
7or.am