Լրահոս

30.11.2012 11:43


Պաղեստինը դարձել է ՄԱԿ դիտորդ-պետություն

Պաղեստինը դարձել է ՄԱԿ դիտորդ-պետություն

Այս գիշեր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում տեղի ունեցած քվեարկությամբ Պաղեստինը ճանաչվել է դիտորդ պետություն։

Պաղեստինի ինքնավարության կարգավիճակը բարձրացնող որոշմանը կողմ են քվեարկել 138 պետություն, որոնց թվում են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Բելգիան, Բրազիլիան։ Հայաստանը ևս կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելուն։

9 դեմ քվեարկողների շարքում են ԱՄՆ–ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան. Իսրայելը։ Իսկ 41 պետություն ձեռնպահ է եղել: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հույս է հայտնել, որ սա կնպաստի պաղեստինցիների ու իսրայելցիների միջև երկխոսության վերականգմանը: Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը Գլխավոր ասամբլեայի այս որոշումը որակել է անարդյունավետ եւ վտանգավոր՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացների համար։

Փաստորեն, սա որոշ չափով Պաղեստին պետության անկախության ճանաչում կարելի է որակել: Ճիշտ է, այն դեռևս չի նշանակում լիարժեք անդամություն ՄԱԿ-ին, սակայն այժմ Պաղեստինի քաղաքացիների վրա տարածվում են բոլոր միջազգային պայմանագրերն ու պարտավորությունները, որ ստանձնում են ՄԱԿ-ի անդամ պետությունները: Պաղեստինը կարող է նաև Իսրայելի քայլերի հետ կապված դիմել Հաագայի միջազգային դատարան:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը