Լրահոս

30.11.2012 11:33


Պաշտպանության նախարարությունը խախտում է մարդու իրավունքը. սպան չի կարողանում օրենքով սահմանված կարգով դադարեցնել ծառայությունը

Պաշտպանության նախարարությունը խախտում է մարդու իրավունքը.  սպան չի կարողանում օրենքով սահմանված կարգով դադարեցնել ծառայությունը

Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կա­­ռա­վա­րու­թյան կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որի հետուսումնական պայ­մա­նագ­րային զին­վո­րական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մար­մինը պար­տավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել է այդ պահանջը:

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղարկել  Պաշտպանության նախարարություն՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը։  Նախարարությունից ի պատասխան հայտնել էին, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ պահեստազոր արձավկելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար, այն դեպքում, երբ սպան Պաշտպանության նախարարությանը  բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելու հստակ որոշման մասին:

Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքումՊաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված  պաշտոնատար անձանց։

  Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը