Լրահոս

30.11.2012 11:12


ԱՄՆ–ն Իրանին մինչև մարտ ժամանակ է տվել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Վուդն այսօր հայտնել է, որ Իրանը մինչև գալիք տարվա մարտը ժամանակ ունի՝ սկսելու միջուկային ծրագրի վերաբերյալ գործակալության հետ համագործակցությունը։ Հակառակ դեպքում ԱՄՆ–ը գործը կվերցնի ՄԱԳԱՏԷ–ից՝ այն հանձնելով ՄԱԿ Անվտանգության խորհրդին։ Միացյալ Նահանգների դիրքորոշումը պայմանավորված է «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կասկածների հետաքննության անընդհատ ձգձգմամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը