Հունաստանն ու Կիպրոսը ևս կարող են հրաժարվել «Եվրատեսիլ-2013»-ի մասնակցությունից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լեհաստանն ու Պորտուգալիան ֆինանսկան ճգնաժամի պատճառով հրաժարվել են մասնակցել գալիք տարվա մայիսի 14-18-ը շվեդական Մալմա քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ-2013» մրցույթին։ «Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Հունաստանն ու Կիպրոսը ևս կարող են հրաժարվել ամենամյա երաժշտական մրցույթի մասնակցությունից։
Կիպրոսի համար այն կարժենա 150 հազ. եվրո։ Երկրի հեռարձակների միությունն այժմ որոշում է, թե որքանով է նպատակահարմար այդքան գումար ծախսել մրցույթին մասնակցելու համար։ Մրցույթից հրաժարվելու հարցը քննարկում է նաև հունական պետական հեռուստատեսությունը, և Կիպրոսի դիրքորոշումն այստեղ կարևոր է: Առանց Կիպրոսի 12 բալի, որն ավանդաբար տրվում է Հունաստանին, դժվար է լինելու մրցակցել այլ երկրների հետ:
Հունաստանն ու Կիպրոսը ևս կարող են հրաժարվել «Եվրատեսիլ-2013»-ի մասնակցությունից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լեհաստանն ու Պորտուգալիան ֆինանսկան ճգնաժամի պատճառով հրաժարվել են մասնակցել գալիք տարվա մայիսի 14-18-ը շվեդական Մալմա քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ-2013» մրցույթին։ «Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Հունաստանն ու Կիպրոսը ևս կարող են հրաժարվել ամենամյա երաժշտական մրցույթի մասնակցությունից։
Կիպրոսի համար այն կարժենա 150 հազ. եվրո։ Երկրի հեռարձակների միությունն այժմ որոշում է, թե որքանով է նպատակահարմար այդքան գումար ծախսել մրցույթին մասնակցելու համար։
Մրցույթից հրաժարվելու հարցը քննարկում է նաև հունական պետական հեռուստատեսությունը, և Կիպրոսի դիրքորոշումն այստեղ կարևոր է: Առանց Կիպրոսի 12 բալի, որն ավանդաբար տրվում է Հունաստանին, դժվար է լինելու մրցակցել այլ երկրների հետ: