Լրահոս

30.11.2012 10:01


Մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է

Մեքենան բախվել է սյանը. վարորդը մահացել է

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17։15-ին, տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 20 ՕՍ 784 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1991թ. ծնված  Ռ. Մովսիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակի սյանը:

Մինչ փրկարարների ժամանումը` Եղեգնաձորի բժշկական կենտրոն տեղափոխման ճանապարհին Ռ. Մովսիսյանը մահացել է:

Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:

 

Այս խորագրի վերջին նյութերը