Լրահոս

29.11.2012 23:21


Սաշիկ Սարգսյանի որդին հիվանդանոցից դուրս է գրվել

Սաշիկ Սարգսյանի որդին հիվանդանոցից դուրս է գրվել

Նոյեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» առանց պետհամարանիշի մեքենայով վթարի ենթարկված Նարեկ Սարգսյանը, ով Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի տղան է, երեկ առավոտյան դուրս է գրվել բժշկական կենտրոնից։ Այս մասին տեղեկացնում են «Նաիրի» բժշկական կենտրոնից:

Մեքենայում եղել է երեք հոգի. բոլորը տեղափոխվել են հիվանդանոց: Ավտովթարի հետևանքով Նարեկ Սարգսյանի ոտքի մկանը գերձգվել է: Առանց համարանիշի ավտոմեքենան Պարոնյան փողոցում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը՝ ամբողջովին վնասվելով:

Այս խորագրի վերջին նյութերը