Լրահոս

30.11.2012 00:34


Նոր մանրամասներ Խաչատուր Սուքիասյանի եղբոր և Սաշիկ Սարգսյանի որդու միջև տեղի ունեցած միջադեպից

Նոր մանրամասներ Խաչատուր Սուքիասյանի եղբոր և Սաշիկ Սարգսյանի որդու միջև տեղի ունեցած միջադեպից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի և հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդի միջև (տե՛ս http://7or.am/am/news/view/43753/

Մեր ունեցած տեղեկություններով՝ Սաշիկի որդու կողմնակիցներն իրենց բավական լկտի են պահել։ Մեքենայի կայանման հետ կապված վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում օրինապաշտությունից խոսող և հոռի բարքերից բողոքող Սերժ Սարգսյանի եղբորորդու շրջապատի մարդիկ հրազեն են կիրառել։ Ոտքից վիրավորվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Էդուարդ Սուքիասյանը, ինչպես նաև Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ՝ վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրը՝ «Միսիկը», ում գլխի հատվածում են հրազենային վնասվածք հասցրել։

Այս ամենի վերաբերյալ ակնկալում ենք ոստիկանության պարզաբանումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը