Քաղաքական

29.11.2012 16:05


ՀԱԿ–ը պատրաստ է դիմել Սահմանադրական դատարան

ՀԱԿ–ը պատրաստ է դիմել Սահմանադրական դատարան

Այսօրվա ասուլիսին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակավ ստորագրել է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու ձևաթղթի տակ։  Ընդդիմությունն  ՍԴ-ին առաջարկում է ԱԺ Կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու մասով, հակասահմանադրական ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 եւ 71-րդ հոդվածներին: ՍԴ դիմելու  համար անհրաժեշտ է ԱԺ 27 պատգամավորների ստորագրություն: Լևոն Զուրաբյանը բոլոր պատգամավորներին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանն ու ստորագրել ձեւաթղթի տակ:

Հիշեցնենք, որ ՍԴ դիմելու համար պատճառ էր հանդիսացել նոյեմբերի 21-ին նշանակված, բայց հանրապետականների բոյկոտի պատճառով չկայացած՝ ընտրական վերափոխումների մասին օրենսդրական փաթեթի օրակարգով արտահերթ նիստը:  

Այս խորագրի վերջին նյութերը