Լրահոս

29.11.2012 15:20


Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթի գերակշիռ մասը տեխնիկական խնդիրների լուծումն է տալիս

Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթի գերակշիռ մասը տեխնիկական խնդիրների լուծումն է տալիս

Այսօրվա ասուլիսին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հայտնել է, որ կուտակային կենսաթոշակային բարեփոխումների նոր փաթեթի գերակշիռ մասը տեխնիկական խնդիրների լուծումն է տալիս։

«Թիրախավորված էր փաթեթում երեք խումբ հարցերի շտկում: Առաջինը՝ տեխնիկական հարցերն էին: Երբ 2010 թվականին ընդունում էինք օրենքի փաթեթը, մենք ի սկզբանե ասել էինք, որ այս համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է լինելու նաև տեղեկատվական համակարգերի ներդրում: Դրանց ներդրման ժամանակ, իհարկե, պետք է առաջանային տեխնիկական խնդիրներ, ինչը անհրաժեշտություն կառաջացներ շտկումներ մտցնել։ Երկրորդ խնդիրն այն էր, որ որոշ օրենքներ, օրինակ՝ եկամտահարկի մասին օրենքը, 2010 թվականից փոփոխության են ենթարկվել, և քանի որ հայտարարվել է, որ խաղի կաննոները պետք է համադրելի լինեն մինչև 2013 թվականը և դրանից հետո, Արամյանի խոսքով՝ անհրաժեշտություն էր առաջանում, որ այդ օրենքները համադրելի դարձնեն»,–ասել է բանախոսը՝ նշելով, որ երրորդ խումբ խնդիրները շտկումներն ու հստակեցումներն էին բոլոր օրենսդրական փաթեթներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը