Լրահոս

29.11.2012 22:04


Կես տարի ազատազրկում` թութակին պատառաքաղով սպանելու համար

Կես տարի ազատազրկում` թութակին պատառաքաղով սպանելու համար

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի բնակիչ Ռիչարդ Ատկինսոնը դատապարտվել է կես տարվա ազատազրկման` կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Ըստ գործի նյութերի` 63-ամյա բնակիչը պատառաքաղով սպանել է իր ընկերուհու թութակին: Դատարանում Ատկինսոնի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ոչինչ չի հիշում այդ օրվա մասին, քանի որ ընդունել է դեղամիջոցներ, իսկ հետո օգտագործել է ալկոհոլ, որի հետևանքով զայրույթի մեջ է ընկել և կորցրել ինքնատիրապետումը: Ատկինսոնը դատապարտվել է կես տարվա ազատազրկման՝ պարտավորվելով փոխհատուցել հասցրած վնասը, ինչպես նաև հինգ տարով զրկվել է կենդանի պահելու իրավունքից: 

Այս խորագրի վերջին նյութերը