Լրահոս

29.11.2012 18:10


Գիտնականները պրինտերով տպել են աճառային հյուսվածքը

Գիտնականները պրինտերով տպել են աճառային հյուսվածքը

ԱՄՆ-ի Ֆորեստ ռեգեներատիվ բշկության համալսարանի գիտնականները ստեղծել են կենսատպիչ, որի շնորհիվ հաջողվել է տպել աճառային հյուսվածքը: Գիտնականները պնդում են, որ այդ տեխնոլոգիան ապագայում հնարավորություն կտա ստեղծել հյուսվածքների այնպիսի նմուշներ, որոնք  կատարելապես կհամընկնեն մարդու մարմնի վնասված մասերին: Ըստ գիտնականների՝ արհեստական հյուսվածքի արտադրման գործընթածը նման է հասարակ տպիչի աշխատանքին: Տեխնոլոգիան թույլ է տալիս արտադրել ամենաբարակ պոլիմերային թելերը, որոնք վերածվում են ծակոտկեն կառուցվածքի: Կենսատպման ժամանակ այդ կառուցվածքի մեջ ներթափանցում են աճառային հյուսվածքի բջիջները, որոնք սկսում են արագորեն բազմանալ: Իրական մարմնի վրա այդ հյուսվածքն օգտագործելու փորձը  ցույց է տվել, որ փոխպատվաստված նմուշները պահպանում են իրական աճառային հյուսվածքի բոլոր հատկությունները: 

Այս խորագրի վերջին նյութերը