Ուորիքսի համալսարանի պրոֆեսոր-հոգեբան Էնդրյու Օսֆալդը, ով 20 տարի զբաղվում է մարդու երջանկության ուսումնասիրությամբ, Էդինբուրգի համալսարանի պրիմատոլոգ Ալեքսանդր Վայսի հետ համատեղ աշխատանքում եկել է հետաքրքիր եզրակացության: Պարզվում է, որ միջին տարիքի ճգնաժամը բնորոշ է ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կապիկներին, ինչը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ այդ ճգնաժամը պայմանավորված է ոչ թե սոցիալական, այլ ֆիզիոլոգիական գործոններով: Հետազոտության մեջ ներգրավվել է տարբեր տարիքի 508 շիմպանզե ու օրանգուտան աշխարհի տարբեր հատվածներից: Հետազոտության երկու տարվա ընթացքում պարզվել է, որ միջին տարիքի պրիմատները ստրեսային վիճակում են, ինչը պայմանավորված է այլ պրիմատների կողմից ոչ բավարար հարգանքով կամ իգական սեռի ոչ բավարար ուշադրությամբ: Կյանքի երկրորդ կեսին, սակայն, ինքնավստահությունը կարգավորվում է, և պրիմատները շարունակում են «վայելել կյանքը»:
Միջին տարիքի ճգնաժամը բնորոշ է նաև կապիկներին