Լրահոս

29.11.2012 13:42


Գերմանիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

Գերմանիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

Երեկ Իրանի ընդդիմության ներկայացուցիչները հարձակվել են Բեռլինում Իրանի դեսպանատան վրա։ «Spiegel»-ի փոխանցմամբ՝ շուրջ 30 մարդ ներխուժել է դիվանագիտական ներկայացուցչության տարածք, ներկերով լի տարաներ ու քարեր նետել պահակային ծառայության աշխատակիցների ուղղությամբ, պոկել Իրանի դրոշը։

Ոստիկանությունը ձերբակալել է 10 մարդու։

Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել են իրանական ընդդիմության մի քանի ակտիվիստներ։ Վերջիններս Իրանից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Գերմանիայի արտգործնախարարությունը դատապարտել է տեղի ունեցածը և իրանական կողմին վստահեցրել, որ երկրի ոստիկանությունն ապահովում է դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը։

Այս խորագրի վերջին նյութերը