Լրահոս

29.11.2012 13:30


Կուժեղացվի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը

Կուժեղացվի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կուժեղացվի հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից։ Բացի այդ, հենության աստիճանը նվազեցնելու կարևորագույն օրենսդրական հիմքը ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն նախատեսող հոդվածներն են, առանց որոնց մտավոր սեփականության պաշտպանությունը թերի կլինի։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն նաև Հայաստան-Եվրամիություն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի կնքման բանակցության արդյունավետությանը։

Նիստում հավանության է արժանացել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որը կարգավորում է ոլորտում առկա մի շարք խնդիրներ։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «2013-2017 թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շեշտակի ավելացնել ոլորտի ֆինանսավորումը։ Կառավարությունը դեմ է ներկայացված օրինագծին, քանի որ ՀՀ 2013թ. պետբյուջեի նախագծով նման հատկացում նախատեսված չէ, և պարզ չէ, թե ինչ միջոցներով է մեծացվելու ֆինանսավորումը։
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը