Լրահոս

29.11.2012 13:25


Երևանում իրանցին կծել է հայուհու ձեռքը և ծեծի ենթարկել նրան

Երևանում իրանցին կծել է հայուհու ձեռքը և ծեծի ենթարկել նրան

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա. Դ-ն Հայաստանի Հանրապետության հրապարկում կծել է հայուհի Ժաննա Զ-ի ձեռքը և ծեծի ենթարկել նրան: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 32-ամյա Ա. Դ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում վիճաբանել է Ժաննա Զ-ի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան, ապա կծել է Ժ. Զ-ի ձեռքը: Վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթեւ վնաս՝ աջ դաստակի 5-րդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղման ձեւերով:

Քրեական գործ է հարուցվել 117 հոդվածով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 27-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Ararat News-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը