Նոյեմբերի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպում է ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։
Առաջին (տեսական) փուլը կմեկնարկի նոյեմբերի 30-ին, ժամը 9.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շենքում (հասցե` Ավան, Աճառյան 1)։
Այս փուլում կիրականացվի ուսումնավարժության մասնակիցների ազդարարում, ստեղծված իրավիճակի գնահատում, արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանների գործարկում և բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում։
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ բոլոր պետական կառավարման մարմինների, ՀՀ ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ և ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։
Ուսումնավարժության հիմնական նպատակներն են`
- ստուգել և կատարելագործել ՀՀ ԱԻ պետական և Երևանի ԱԻ մշտական գործող հանձնաժողովների հմտությունները և ունակությունները.
- ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի և միջոցների պատրաստականությունը` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ.
- կատարելագործել կառավարման մարմինների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը.
- ստուգել ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի զարգացման միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ մշակած Երևանի աղետի կառավարման պլանը։
Ըստ կառավարման մակարդակի` ուսումնավարժությունը երկաստիճան է։ Այն ընդգրկում է ՀՀ արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը, որը տեղակայվելու է ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ շենքում և Երևանի արտակարգ իրավիճակների մշտական գործող ու տարհանման հանձնաժողովները, որոնք գտնվելու են Երևանի քաղաքապետարանում։
Մտահղացման համաձայն` վաղ առավոտյան ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Գառնիից 8 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի հետևանքով ավերվել են հազարավոր շինություններ, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։ Ըստ սցենարի` առավել ծանր վիճակ է ստեղծվել Երևանում։ Շարքից դուրս է եկել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը, առկա են հրդեհի օջախներ, վնասվել են օդանավակայանն ու հիվանդանոցները։
Ուսումնավարժության երկրորդ (գործնական) փուլը տեղի կունենա նույն օրը, ժամը 16.00-ին Երևանի Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակում։
Ըստ սցենարի` կիսակառույց հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել փլուզում և փլատակներում մարդիկ են մնացել, շենքում հրդեհ է բռնկվել, իսկ հարակից տարածքում վթարի է ենթարկվել ամոնիակ տեղափոխող ավտոգլանատակառը։
Ուսումնական երկրաշարժ Կոտայքի մարզում