Անցեալ շաբաթավերջին իսկ, երբ այս սիւնակում էլ անդրադարձել էինք, հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին հրահանգեց, որ նախատեսւած՝ «նախագահի հարցապնդման» չարչրկւած հարցը հանւի Իսլ. խորհրդարանի օրակարգից եւ «բաւարարւել մինչ այդ առնւած քայլերով՝ թէ՛ խորհրդարանի, եւ թէ՛ կառավարութեան կողմից, որոնք իրենց հերթին ընդունելի եւ ողջունելի էին, հրաժարւել «իմփիջմենտի» գործընթացից, որպէսզի ներքին ու մանաւանդ արտաքին չարաշահումները կանխւեն...», քանզի, ըստ այաթ. Խամենէիի՝ հարկաւոր չէ ներիշխանական վիճայարոյց խնդիրներին հասարակական սուր հնչեղութիւն հաղորդելով՝ ընդառաջ գնալ նախագահական ընտրութիւններին...:
Ընթացիկ շաբաթւան եւս քաղաքական-հասարակական կրքերը քիչ թէ շատ ուղղւած էին նոյն նախագահական ընտրութիւններում հաւանական թեկնածուների ի յայտ գալուն: Բնականաբար, խօսակցութիւններն նախ՝ Ահմադինեժադին համախոհ յետնորդի թւացեալ անունների մասին են, որոնք պէտք է իբր շարունակեն անցած 8-ամեայ քաղաքական կուրսը, եւ ապա՝ նոյն ճամբարից, բայց ոչ-համախոհ թեկնածուների անուններ են բարձրաձայնւում, որոնք լինելով հանդերձ նոյն պահպանողական-արմատական հոսանքից, բայց չափաւոր քաղաքական գործչի համբաւ են վայելում: Ինչպէս ասում են, դեռ այս խմորը շատ է ջուր տանելու, ուստի՝ անընդհատ կրկնւող անուններից խուսափելով՝ սպասենք մինչեւ ներհոսանքային, ներխմբակցային յստակեցումներ, որոնք այսպէս թէ այնպէս՝ ցայժմ վերջնական ձեւաւորման չեն յանգել:
Սա՝ պահպանողականների կողմից, իսկ միւս կողմից, այսինքն՝ բարեկարգչականների ճամբարում, հետաքրքիր կերպով նկատելի է հրապարակային աշխուժութիւն՝ մանաւանդ մամլոյ շրջանակներում, որտեղ գրեթէ ամենօրեայ ներկայութիւն են ու իրենց տեսակէտ-դիրքորոշումներն են բարձրաձայնում թէ՛ նախագահական ընտրութիւնների, եւ թէ՛ առաւել եւս՝ դրանց նախաքարոզչական ու նախաընտրապայքարային մեխանիզմների մասին, անշուշտ, դեռեւս խուսափելով կոնկրետ թեկնածուի անւան վրայ կենտրոնանալուց...: Նրանք այսպէս ասած՝ գտնւում են հասարակական-քաղաքական արձագանգները եւ տրամադրութիւնները շօշափելու փուլում, որով էլ մրցակից ճամբարի՝ պահպանողականների հաշւարկները խիստ խոցելի են դարձնում՝ նախագահական ընտրութիւններին ընդառաջ՝ մարտավարական քայլերի կիրառման առումով:
***
Արտաքին քաղաքականութեան ասպարէզում անցնող շաբաթը եւս Իրանի դիւանագիտական կորպուսի գերաշխուժութեամբ նշանաւորւեց: Այսպէս՝ Պարսից ծոցում եւ Օման ծովում իրանական նաւատորմի ամիսներից ի վեր զգալի ներկայութեան հանգամանքին ի տես՝ ԱՄՆ ծովուժի ռազմա-օդային սահմանախախտ պարբերական թռիչքներ են իրականացւել, որոնց դէմ ՄԱԿ-ում Իրանի մնայուն ներկայացուցիչ Խազային բողոքի նամակով դիմել է գլխ. քարտուղար Բան Կի Մունին: Նամակում վերջնիցս պահանջւել է զգուշացնել ԱՄՆ կառավարութեանը՝ միջազգային օրէնքների խախտման եւ նմանօրինակ գրգռիչ ու վտանգաւոր քայլերի բացասական հետեւանքների պատասխանատւութեան մասին:
Իսրայէլա-պաղեստինեան վերջին հակամարտութեան խնդրով եւս Իրանի Իսլ. Հանրապետութիւնը իր յստակ ու մնայուն դիրքորոշմամբ՝ ապացուցեց, որ տարածաշրջանային իրադարձութիւնների հարցերում պահպանում է ծանրակշիռ դերակատարութիւնը, որի հետ հաշւի չնստելը մեղմ ասած՝ միամտութիւն կը լինէր: Նման իրականութեան դէմ-յանդիման կանգնեցին շրջանի այնպիսի երկրներ, որոնք իբր Իրանի շրջանային նոյն դերակատարութիւնն նսեմացնելու մտօք՝ փորձեցին աւելիով պաղեստինամէտ երեւալ: Հանգամանք, որի հակառակն ապացուցւեց, երբ Թուրքիան «կոկորդիլոսային արցունքի» այլեւս սպառւած մարտավարութիւնն ի գործ դրեց կամ երբ Ս. Արաբիայի նման ու արբանեակային մի քանի էմիրանիստ երկրներ նոյն Գազայի սպանդի նկատմամբ որդեգրեցին դատապարտելի չէզոք ու լռակեաց պահւածքը:
Տարածաշրջանային ակտիւ դերակատարութեան նշանակալի քայլ էր նաեւ ԻԻՀ-ի խորհրդարանի խօսնակ Ալի Լարիջանիի Թուրքիա կարճատեւ այցը (Սիրիա եւ Լիբանան այցից յետոյ), որտեղ իր թուրք պաշտօնակից Չիչէքին եւ ապա վարչապետ Էրդողանին (ի դէպ՝ վերջիններս նկատելիօրէն անժպիտ դէմքերով դիմաւորեցին Լարիջանիին) զգուշացրեց սիրիական սահմանին ՆԱՏՕ-ի «Պատրիոտ» հրթիռների տեղակայման կապակցութեամբ: Աւելին՝ Իսլ. խորհրդարանի նախագահը մէկ անգամ եւս վերահաստատեց իր երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ սիրիական տագնապի վերաբերեալ, այն է՝ արտաքին միջամտութիւնների բացառումն ու այսպէս ասած՝ ապստամբ ուժերին ռազմական արտաքին օժանդակութիւն ցուցաբերելը, որում ինչ խօսք՝ գլխաւոր դեր է ստանձնել նոյնինքն Թուրքիան:
Եւ ի վերջոյ, յատկանշական էր այն, որ իրանա-թուրքական դիւանագիտական յարաբերութիւնների ֆոնին այս եւ առհասարակ վերջին շրջանում նկատւող սառնութիւնը երեւի բերեց նրան, որ կրկին անգամ յետաձգւի Իրան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների ձեւաչափով նախատեսւած եռակողմ հանդիպումը:
Իրանը և թուրքական «կոկորդիլոսի արցունքը»...

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ