Ադրբեջանցիները հայկական դուդուկի համար վայնասուն են բարձրացրել և հարձակվել Անդրեյ Մալախովի վրա (տեսանյութ)
Բլոգեր Անի Մարգարյանն իր էջում գրել է.
«Ադրբեջանական առաջատար կայքերը լրատվության և պրոֆեսիոնալ լրագրողների խիստ պակասի արդյունքում լսարան ապահովելու խնդիր ունեն, իսկ դա լուծելի է ցանկացած վայրում, տեղում, առիթի դեպքում հայերից ինչ-որ մի բան պոկելու, յուրացնելու, գողանալու և արդյունքում այս ամենը որպես «հայերի կողմից ադրբեջանական մշակութային արժեքների սեփականացում» անհիմն որակավորումներ տալու միջոցով:
Ադրբեջանական այս տենդը վերջին շրջանում հասել է իր գագաթնակետին… ով կմտածեր՝ Մալախովին էլ են մեղադրում…
Ադրբեջանական կայքը զետեղել է ռուս հայտնի հաղորդավար և լրագրող Անդրեյ Մալախովի Пусть говорят! հաղորդումներից մեկը, որտեղ որպես պատվավոր հյուր հրավիրված էր նաև հայազգի հայտնի լողորդ Շավարշ Կարապետյանը: Ինչպես գիտենք, նա 1976-ի սեպտեմբերի 16-ին խեղդվելուց փրկել է սուզված տրոլեյբուսի 92 ուղևորներից 20-ին: Պարոն Կարապետյանը ներկայացնում է իր ընտանիքին, ցուցադրվում է տեսանյութ, որտեղ երևում է նրա նորածին թոռնիկը, և հենց այդ րոպեների ընթացքում (տեսանյութում՝ 10-րդ և 16-րդ րոպեներիս սկսած) հնչում են հայկական դուդուկի ելևէջները: Ցանկացած հայի ականջին էլ ծանոթ մեղեդի է…
Ադրբեջանցիները կառչել են հենց այս հանգամանքից: Առաջատար կայքերից մեկը գրում է. «Նոյեմբերի 27-ին Пусть говорят! հաղորդման ժամանակ ադրբեջանական ազգային երաժշտությունը ներկայացվում է՝ որպես հայկական: Այս փաստը այժմ քննվում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից: Երգի հեղինակը ադրբեջանցի Ալեկբեր Թագիևն է, այն կոչվում է Sen gelmez oldun…»:
Սա հերթական սադրանքն է: Փորձեցի պարզել Սասուն Պասկևիչյանից, որը, լսելով մեղեդին, իսկույն պատասխանեց. «Հայկական է, «Սիրեցի, յարիս տարան», բառերի հեղինակը՝ Ավետիք Իսահակյանն է, երգել է Օֆելիա Համբարձումյանը…»: Իրոք, սա հայկական մեղեդի է, հայկական երգ: Ցավոք, ինձ չհաջողվեց գտնել Օֆելիա Համբարձումյանի կատարումը, սակայն «Սիրեցի, յարիս տարան»-ի հայկական ու հայալեզու կատարումներն առկա են YouTube-ում:
Ասեմ ավելին. այս մեղեդին հնչել է հայտնի Gladiator ամերիկյան օսկարակիր ֆիլմում, որտեղ, ինչպես գիտենք, նվագում էր Ջիվան Գասպարյանը: Թե՛ ֆիլմի ստեղծողներին, թե՛ դիտողներին մեղեդին ներկայացվել է՝ որպես հայկական: Սա էլ վառ ապացույցը։
Ադրբեջանցիների ուշադրությունը հրավիրեմ ևս մի հանգամանքի վրա: Մալախովի հաղորդման ժամանակ, երբ հյուրերը գովեստի ու ակնածանքի խոսքեր էին հնչեցնում Շավարշ Կարապետյանի հասցեին, ներկա էր նաև ադրբեջանական արմատներ ունեցող Յուլի Գուսմանը, որը միացավ հիացմունքի խոսքերին և որևէ բացասական բան չասաց ու չընդդիմացավ, երբ էկրանից հնչում էր հայկական «Սիրեցի, յարիս տարան»-ը՝ հայկական դուդուկի հնչյունների ներքո:
Այնպես որ, Ադրբեջանի դեսպանությունը գլուխը պատովն է տվել J Все факты на лицо!»։
Ադրբեջանցիները հայկական դուդուկի համար վայնասուն են բարձրացրել և հարձակվել Անդրեյ Մալախովի վրա (տեսանյութ)