Քաղաքական

29.11.2012 10:09


Վարչապետի ասածը տրամաբանական կլիներ, եթե իր եղբոր նման 3,5 մլն դրամ աշխատավարձ ստանային

Վարչապետի ասածը տրամաբանական կլիներ, եթե իր եղբոր նման 3,5 մլն դրամ աշխատավարձ ստանային

«ՀՀ քաղաքացիներին ծաղրելը վարչապետ Տիգրան Սարգսյանի համար կարծես թե կենսակերպ է դարձել, սիրած զբաղմունք, հոբբի, և նա հաճույք է ստանում մարդկանց հասցեին ցինիկ արտահայտություններ անելուց»,-գրում է «Ժողովուրդ»-ը։ 
Ըստ թեթի՝ հերթական «զվարճալի» հայտարարության առիթը կենսաթոշակառուներն էին: «ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար,-ասել է վարչապետն ու հավելել,-դա ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է` մտածել բարեկեցիկ ծերության մասին»: Փաստորեն, հերթական անգամ Տ. Սարգսյանը պատասխանատվությունը գցում է իր վրայից:
Վարչապետի ասածը տրամաբանական կլիներ, եթե իր եղբոր նման 3,5 մլն դրամ աշխատավարձ ստանային: Բայց այսօր ՀՀ քաղաքացիները ծիծաղելի աշխատավարձ են ստանում և գոյատևում չքավորության պայմաններում: Էլ ինչպե՞ս մտածեն իրենց ապագայի, կենսաթոշակային տարիքի մասին»:

Այս խորագրի վերջին նյութերը