Մեդվեդևը Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է համարում, եթե...
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից, հնարավոր է համարել Մոսկվայի և Վրաստանի նոր կառավարության միջև երկխոսությունը, տեղեկացնում է «Վզգլյադ»–ը։
«Դա հեշտ ճանապարհ չէ, սակայն Ռուսաստանը միշտ ասել է, որ մենք պատրաստ ենք երկխոսության Վրաստանի նոր կառավարության հետ։ Սակայն դաս հնարավոր կլինի, եթե հաշվի առնվեն առկա աշխարհաքաղաքական իրողությունները և Աբխազիայի ու Հարավայի Օսեթիայի ճանաչման որոշումները, որոնք ընդունել է Ռուսաստանը»,–հայտարարել է Մեդվեդևը։
Ըստ ՌԴ վարչապետի՝ Վրաստանից եկող ազդանշանները վկայում են, որ ցանկություն կա կարգավորել հարաբերությունները։ «Սակայն հիշեցնեմ, որ դիվանագիտական կապերը խզել էր Վրաստանը, այլ ոչ թե Ռուսաստանը։ Մենք ուշադիր կլինենք այդ ազդանշանների նկատմամբ»,հավելել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ միակ մարդը, ում հետ ինքը պատրաստ չէ նստել բանակցային սեղանի շուրջը, Միխայիլ Սաակաշվիլին է։