Ավտոպատահարից 7-ամյա երեխան մահացել է. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի հատվածում, բախվել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Շահվալադ Խլղաթյանի վարած «Համմեր» մակնիշի 22 ՍԼ 334 համարանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանի վարած «Վազ 2121» մակնիշի 65 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ «Վազ 2121»-ի ուղևորներից 7-ամյա տղան մահացել է: Փաստի առթիվ Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ավտոպատահարից 7-ամյա երեխան մահացել է. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի հատվածում, բախվել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Շահվալադ Խլղաթյանի վարած «Համմեր» մակնիշի 22 ՍԼ 334 համարանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանի վարած «Վազ 2121» մակնիշի 65 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ «Վազ 2121»-ի ուղևորներից 7-ամյա տղան մահացել է: Փաստի առթիվ Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: