Լրահոս

29.11.2012 09:32


«Անիվների վրա»՝ ֆլեշ-մոբ

«Անիվների վրա»՝ ֆլեշ-մոբ

Նոյեմբերի 30-ին՝ ժ. 12:00-ին, Հյուսիսային պողոտայում («Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ` շատրվանի մոտ) «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը կանցկացնի «Անիվների վրա» խորագիրը կրող ֆլեշ-մոբը: Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված այս յուրատեսակ ակցիան կոչված է խթանելու բոլորի համար անարգել միջավայրի ստեղծումը։ Միջոցառումն իրականացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ «Բազմազանության խթանում հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում: Ֆլեշ-մոբի անցկացմանն աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը։

Այս խորագրի վերջին նյութերը