Երևանում հանդիպել են Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց Երևան ժամանած Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ:
Հանդիպմանը նախարարներ Նալբանդյանն ու Մերեդովը ընդգծեցին, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի այցելությունը Հայաստան կարևոր հանգրվան էերկու երկրների հարաբերություններում և լավ հնարավորություն է ամփոփելու քսանամյա միջպետական հարաբերությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները և նախանշելու համագործակցության զարգացման նոր հեռանկարներ:
Զրուցակիցները անդրադարձան նաև երկու երկրների փոխգործակցության լայն շրջանակի, մասնավորապես իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, մշակութային և գիտակրթական համագործակցության խորացմանը:
Նոյեմբերի 28-ի երեկոյան Հայաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները ներկա գտնվեցին հայ-թուրքմենական բարեկամությանը նվիրված համերգին: