Լրահոս

28.11.2012 18:43


Սերժ Սարգսյանի եղբոր որդին վթարի է ենթարկվել

Սերժ Սարգսյանի եղբոր որդին վթարի է ենթարկվել

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Ռենջ Ռովեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես վթարի վայրից «shamshyan.com»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների` վթարված ավտոմեքենայում է եղել նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վթարի հետևանքով վերջինս վնասվածքներ ստացել է, թե ոչ՝ այս պահին հնարավոր չէ պարզել:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը: Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի ինքնությունը և ճշտել՝ հիվանդանոց տեղափոխված անձը վարո՞րդն է եղել, թե՞ ավտոմեքենայում գտնվող ուղևորը:

Այս խորագրի վերջին նյութերը