Լրահոս

16.06.2009 12:45


Քամիներ և հրդեհներ

Հունիսի 15-ին, ժամը 19.27-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Երևանի Էրեբունու փողոցի թիվ 22 շենքի անձրևատար խողովակը, և առկա է վերջինիս ընկնելու վտանգը: Ժամը 19.30-ին դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հեր­թա­­պահ խումբը: Ժամը 20.18-ին փրկարարների ուժերով մոտ 15 մ երկարությամբ խողովակը ապամոնտաժվել և իջեցվել:

Հունիսի 15-ին,  ժամը 18.55-ից մինչև 19.15-ի սահմաններում Տավուշի Իջևան քաղաքի հյուսիսային հատ­վա­­ծում գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են մի քանի շենքերի և շինությունների տանիքներ:

Վնասի չափը ճշտելու նպատակով կազմվել է հանձնաժողով:

Հունիսի 15-ին, ժամը 11.50-ին էլ անձը չպարզված  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ թաղամասի 11-րդ փողոցի թիվ 118 տանը: Դեպքի վայր է մեկնել Երևանից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև փրկարար ուժերի վարչության հերթա­­պահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.08-ին, մարվել' ժամը 12.25-ին: Այրվել է Գ. Ադիմյանին պատկանող տան ննջարանը' 30 քմ մակերեսով:

Նույն օրը, ժամը 19.40-ին անձը չպարզված  քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լվովյան փողոցին հարակից այգում: Ժամը 19.41-ին դեպքի վայր է մեկնել Երևանից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.07-ին, մարվել' ժամը 20.14-ին: Այրվել է խոտ' 500 քմ մակերեսով:

Այս խորագրի վերջին նյութերը