Լրահոս

28.11.2012 16:45


13–ամյա անչափահասին երկու տարի շարունակ բռնաբարել են հայրը, եղբայրն ու քեռին (տեսանյութ)

13–ամյա անչափահասին երկու տարի շարունակ բռնաբարել են հայրը, եղբայրն ու քեռին (տեսանյութ)

Հնդկաստանում սարսափելի հանցագործություն է բացահատվել։ Ոստիկանությունը ձերբակալել է մանկապիղծների մի ամբողջ ընտանիքի, որի անդամները երկու տարի շարունակ բռնաբարել են իրենց 13–ամյա արյունակցին։ Ինչպես փոխանցում է «MDTV»–ն, այս աղջկա մեծ քույրն էլ, ով նույնպես սեռական ոտնձգությունների է ենթարկվել հարազատների կողմից, չդիմանալով տանջանքներին՝ դեռևս մի քանի տարի առաջ ինքնասպանություն է գործել։

Այժմ հետաքննությունը պարզել է, որ դպրոցահասակ աղջկա փոքր քրոջը շարունակաբար բռնաբարել են նրա հարազատ հայրը, 15–ամյա եղբայրը և քեռին։ Ավելին, գործում կարող է հայտնվել նաև չորրորդ անձը՝ այս հանցագործության հետ կապ ունենալու համար ոստիկանությունը կասկածում է նաև տուժողի մեկ այլ քեռուն ևս։

Ընտանիքի անդամների կողմից աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների մասին առաջինն իմացել են ուսուցիչները, որոնց վստահելով էլ աղջիկը պատմել է ամենը։ Նրանք էլ սարսափելի այս հանցագործության մասին տեղեկացրել են ոստիկանությանը։

Ընտանիքն անապահով է։ Աղջկա մայրը, ով դռնապան է աշխատում, պնդել է, որ իր ընտանիքում տեղի ունեցող բռնաբարությունների մասին տեղյակ չի եղել։ Սակայն, կասկածներ կան, որ նա պարզապես վախեցել է ամուսնու հաշվեհարդարից։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը