Քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման մասնագետի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` բնակելի գոտում անձնական զննության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցին: Ադունցի ծոցագրպանից հանված գրիչի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 1,2 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչվուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության
հանրային կապերի բաժին