Լրահոս

28.11.2012 16:14


Ադրբեջանի դեսպանությունն ու հայ քահանան դեմ են արտահայտվել, և ֆիլմը փառատոնում չի ցուցադրվել

Ադրբեջանի դեսպանությունն ու հայ քահանան դեմ են արտահայտվել, և ֆիլմը փառատոնում չի ցուցադրվել

Ռեժիսոր Արմեն Գասպարյանին՝ իր «Հայկական հաց» փաստագրական ֆիլմով, հրավիրել են մասնակցելու Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 19-ին մեկնարկած քրիստոնեական ֆիլմերի «Նևսկի բլագովեստ» կինոփառատոնին, սակայն եկեղեցին խոչընդոտել է։ Այսօր հրավիրված ասոլիսում ռեժիսորը պնդել է, որ մասնավորապես Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր–Սարգիս քահանա Չոփուրյանը, ով ժյուրիում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչն է, Մայր Աթոռի անունից  դեմ է արտահայտվել՝ պնդելով, թե այդ ֆիլմը չի ներկայացնում Հայ Առաքելական եկեղեցու սկզբունքները:

–Ադրբեջանի դեսպանությունը ևս դեմ էր, բայց գոնե հիմնավորում էին, իսկ Սարգիս Չոփուրյանը չի հիմնավորում, թե կոնկրետ ինչն է հակասում,–ասել է ռեժիսորը՝ ընգծելով, որ այս ֆիլմը չորս տարբեր հեղինակավոր մրցանակների և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից շքանշանի է արժանացել, ցուցադրվել ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով։

2010-2011թթ. նկարահանված ֆիլմը պատմում է մի քարի մասին, որը Հայաստանից տանում են Ռուսաստան՝ հայկական եկեղեցի դարձնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը